ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
2026-ի առաջին կիսամյակում քաղաքացիների սահմանահատումների թիվը դրական է

2026-ի առաջին կիսամյակում քաղաքացիների սահմանահատումների թիվը դրական է

2025-ին քաղաքացիների սահմանահատումների թիվն առաջին անգամ դրական էր՝ 8660: 2026-ի առաջին կիսամյակում ևս քաղաքացիների սահմանահատումների թիվը դրական է: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը:

Նա նշեց, որ սովորաբար այս ցուցանիշը բարելավվում է տարվա երկրորդ կիսամյակում՝ հիմնականում պայմանավորված աշխատանքային միգրացիայի ավանդական հոսքերով, որի շրջանակում գարնան սեզոնին արձանագրվում են ելքեր, աշնան սեզոնին՝ մուտքեր: Ըստ այդմ՝ որպես ելքերի և մուտքերի տարբերություն՝ այս տարի թիվը եղել է 1347:

«ՀՀ քաղաքացիների մուտքերը եղել են 871409, ելքերը կազմել են 870062, տարբերությունը դրական է: Եթե համեմատելու լինենք նախորդ տարվա ցուցանիշների հետ, անցյալ տարի թիվը -20065 էր, 2024-ի առաջին կիսամյակում՝ -22893: Տարբերությունն ակնհայտ է»,- ասաց Դուրյանը:

Նրա խոսքով՝ նույն միտումը կա նաև օտարերկրացիների մասով, այս դեպքում ևս էական աճ է արձանագրվել սահմանահատումների տարբերության իմաստով, և թիվը կազմել է 57953: Նախորդ տարիների՝ 2024-ի և 2025-ի համեմատությամբ, այս թիվը եղել է 35 հազարի սահմանում:

 

  • Կիսվել: