հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ջահերով երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ, մասնակցեցին զոհերի հիշատակին նվիրված աղոթքին

Ջահերով երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ, մասնակցեցին զոհերի հիշատակին նվիրված աղոթքին

ՀՅԴ երիտթեւի անդամները, նրանց միացած քաղաքացիներն ու ընդդիմադիր ուժերը ջահերով երթից հետո հասան «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր:

Նշենք, որ Երթի մասնակիցների թվում է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ:

Ավելի վաղ ՀՅԴ երիտթեւի անդամները ջահերով երթից առաջ «Ազատություն» հրապարկում այրել են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները:

Այնուհետև ՀՅԴ երիտթեւի անդամները, նրանց միացած քաղաքացիներն ու ընդդիմադիր ուժերը մասնակցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված աղոթքին:

Նրանք «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի կենտրոնում տեղադրված անմար կրակի մոտ խոնարհեցին այն երկրների դրոշները, որոնք պաշտոնապես ճանաչել են 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:

 

  • Կիսվել: