Ավարտվեց Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշամալիր
Քիչ առաջ ավարտվեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշամալիր։ Երթի մասնակիցները Տերունական աղոթք հղեցին առ Աստված, ինչպես նաեւ ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ասաց. «Ծիծեռնակաբերդի բարձունք ենք եկել ջահերով և լույսով, բերել ենք մեր հոգիների ու մտքերի լույսը՝ ի տես աշխարհի և մարդկության մեկ անգամ ևս բարձրաձայնելու արդարության ձայնը»:
Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակից մեկնարկել էր Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների կազմակերպած ավանդական Ջահերով երթը։