երեքշաբթի, մարտ 25
25 / 3 / 2025
Կկատարվի աղոթք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների համար

Կկատարվի աղոթք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների համար

Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի աղոթք Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների, քաղաքացիական անձանց համար, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Հրավիրում ենք մեր ժողովրդին միանալու աղոթքին գերյալների Հայրենիք վերադարձի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

  • Կիսվել: