ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանը նոր ցենտրիֆուգներ է տեղադրել Նաթանզի և Ֆորդոյի օբյեկտնեում

Իրանը նոր ցենտրիֆուգներ է տեղադրել Նաթանզի և Ֆորդոյի օբյեկտնեում

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Նաթանզի և Ֆորդոյի օբյեկտներում IR2m և IR6 տիպի նոր ցենտրիֆուգներ են տեղադրվել, գրում է parstoday.com-ը:

Քազեմ Ղարիբաբադին երեքշաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«IR1 տիպի հզորությանը մոտավորապես չորս անգամ գերազանցող IR2m տիպի 348 հատանոց երկու շղթա ցենտրիֆուգներ հաջողությամբ տեղադրվել են Նաթանզի օբյեկտում և աշխատում են UF6- ով»:

Նշելով, որ IR6 ցենտրիֆուգների երկու շղթաներ ևս տեղադրվել են Ֆորդոյի օբյեկտում, Ղարիբաբադին ընդգծել է.«Առաջիկայում ավելի մեծ թվով ցենտրիֆուգներ են տեղադրվելու »:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը նույնպես նշել է.«ՄԱԳԱՏԷ-ն դեռ ի վիճակի է իրականացնել ստուգման աշխատանքներ, որոնց արդյունքում կիրազեկվի այս ոլորտում ծրագրավորված առաջընթացի մասին»:

Երկու տարի առաջ երբ ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ ՀԳՀԾ-ից և եվրոպական կողմերն էլ թերացան կատարել համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները, Իրանը ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո քայլեր ձեռնարկեց իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ:

 

  • Կիսվել: