երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Իրանը հանդիպում է խնդրել․ Թրամփ

Իրանը հանդիպում է խնդրել․ Թրամփ

Նրանք ուզում են հանդիպել, և մենք հանդիպում ենք: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։

Նա, մասնավորապես, ասել է. «Կա հնարավորություն, որ կարող ենք համաձայնության գալ: Առանց մեր արածի, նրանք չէին խոսի մեզ հետ: Իրանը հանդիպում է խնդրել իր լիազոր ներկայացուցիչների միջոցով և ուղղակիորեն: Մենք հանդիպում ենք, և կարծում եմ, որ լավ բաներ կարող են տեղի ունենալ:

Նավթի գները այսօր կտրուկ անկում ապրեցին: Կա մեծ հնարավորություն, որ լավ բան կարող է տեղի ունենալ: Եթե դա տեղի չունենա, ապա մենք կվերադառնանք նրան, ինչ անում էինք երկու օր առաջ: Վերջին 14 օրերի ընթացքում Իրանը մեծապես տուժել է:

Մենք լուրջ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, և եթե դրանք անհաջող լինեն, մենք կվերադառնանք լայնածավալ ռազմական գործողության։ Ես արձագանքել եմ միջնորդների խնդրանքին՝ Իրանի հետ բանակցություններին հնարավորություն տալ։ Ես չափազանց շատ ժամանակ չեմ տրամադրի բանակցություններին:

Նրանք շատ քաղաքավարի խնդրեցին մեզ. «Խնդրում ենք դադարեցնել: Եկեք հանդիպենք»»:

Թրամփը հավելել է նաև, որ որոշել է ուրբաթ կասեցնել հարվածները, որովհետև «Միացյալ Նահանգների և Իրանի միջև որպես միջնորդ հանդես եկող երկրները, ինչպես նաև Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են իրեն բանակցությունների ևս մեկ հնարավորություն տալ»։

«Բոլոր նրանք, ովքեր մասնակցում էին Իրանի հետ բանակցություններին, ինձ խնդրում էին՝ «մի՛ կրակեք»»,- նշել է Թրամփը՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, իրանցիները ցանկանում են համաձայնության հասնել։

«Ոչինչ չես շահի, ոչինչ չես կորցնի»,- պարզաբանել է ԱՄՆ նախագահը՝ պարզաբանելով, թե ինչու է համաձայնել միջնորդների խնդրանքին։ Նա հայտարարել է, որ հարվածները կասեցնելուց ի վեր նավթի գները նվազել են, ֆոնդային շուկաները՝ աճել։

  • Կիսվել: