ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ինչ է քննարկվել պարետատան այսօրվա նիստում

Ինչ է քննարկվել պարետատան այսօրվա նիստում

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը մանրամասներ է հայտնում պարետատան այսօրվա  նիստից.

  • մանրամասն քննարկվել է հանրային տրանսպորտի երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների, ավտոկայանների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանման աշխատանքների կազմակերպման հարցը:
  •  
  • անդրադարձ է կատարվել փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում կանխարգելիչ գործողություններին: Ընդգծվել է, որ այդ օբյեկտների աշխատակիցները պետք է ապահովվեն բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով, տարածքները պարբերաբար ախտահանվեն և սանիտարական անհրաժեշտ պայմանները պահպանվեն, ինչպես նաև բացառվեն մարդկանց կուտակումները:
  • ցուցումների կատարման վերահսկողությունը մարզերում դրվել է մարզպետերի, իսկ Երևանում՝ քաղաքապետի վրա:
  • ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը կոչ է արել հնարավորինս խրախուսել արտակարգ դրության ժամանակ բնակչությանը էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով ծառայությունների մատուցումը և ապահովել դրանց մասին իրազեկվածությունը:

  • Կիսվել: