հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հրդեհ Աբովյան քաղաքում՝ նկարահանման և հեռարձակման տաղավարում

Հրդեհ Աբովյան քաղաքում՝ նկարահանման և հեռարձակման տաղավարում

Հուլիսի 8-ին, ժամը 17:04-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի նախկին «Աբովյան» սուպերմարկետի շենքի 2-րդ հարկում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ միկրոշրջանի Հատիսի փողոցի թիվ 1/30/42 շենքում՝ «Մեդիա Լայֆ» ՍՊԸ-ի 2-րդ հարկի նկարահանման և հեռարձակման տաղավարում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, աշխատակից Ա․ Պ․-ն (ծնված 1988 թ․) աջ ձեռքի մատների այրվածքով տեղափոխվել է Աբովյանի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:07-ին, մարվել՝ 19:06-ին: Այրվել են մոտ 160 քմ տաղավար, կախովի առաստաղ (մոտ 100 քմ), գիպսաստվարաթղթե միջնապատ (մոտ 100 քմ) և էլեկտրական մալուխներ:

  • Կիսվել: