հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ընթացքի մեջ գտնվող «GAZelle» մակնիշի բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ընթացքի մեջ գտնվող «GAZelle» մակնիշի բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել

Մայիսի 8-ին, ժամը 16:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ գյուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին՝ ընթացքի մեջ գտնվող «GAZelle» մակնիշի բեռնատարի խցիկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։37-ին, մարվել՝ 16։56-ին։ Այրվել է բեռնատարի խցիկը։

 

  • Կիսվել: