երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Իրանի Մաշհադ քաղաքի մոտոցիկլետների գործարանում խոշոև հրդեհ է բռնկվել

Իրանի Մաշհադ քաղաքի մոտոցիկլետների գործարանում խոշոև հրդեհ է բռնկվել

Մայիսի 4-ին իրանական Մաշհադ քաղաքում լայնածավալ հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է Mehr-ը։

Նշվում է, որ նախնական տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել մոտոցիկլետների արտադրության գործարանում:

Ինչպես հայտնել է Մաշհադի հրշեջ ծառայության գլխավոր տնօրենը՝ 4 հազար քառակուսի մետր մակերեսով անվադողերի և ստվարաթղթի պահեստն ամբողջությամբ բոցերի մեջ է եղել: Հրշեջ խմբեր են ուղարկվել դեպքի վայր՝ հրդեհը մարելու համար։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: