շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
Հայաստանն ու Ադրբեջանն այժմ պատմական հնարավորություն ունեն վերջնական և տևական խաղաղություն հաստատելու. վարչապետ

Հայաստանն ու Ադրբեջանն այժմ պատմական հնարավորություն ունեն վերջնական և տևական խաղաղություն հաստատելու. վարչապետ

Հայաստանն ու Ադրբեջանն այժմ պատմական հնարավորություն ունեն վերջնական և տևական խաղաղություն հաստատելու, Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում (IIEA) քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա համոզմամբ՝ այդ հնարավորությունը չօգտագործելն աններելի կլիներ։

«Այժմ մենք շատ իրատեսական և պատմական շանս ունենք հաստատելու հարատև, վերջնական, մնայուն, տևական, հուսալի խաղաղություն, և աններելի կլիներ չօգտագործել այդ հնարավորությունը։ Դա իմ անձնական և մեր կառավարության առաքելությունն է՝ օգտագործել այս պատմական հնարավորությունը»,- ասել է նա։

  • Կիսվել: