կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀՀ պետական սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում շարունակվում են ուսումնական վարժանքները

ՀՀ պետական սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում շարունակվում են ուսումնական վարժանքները

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ շարունակվում են ՀՀ պետական սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուսումնական վարժանքները։

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սլավիկ Սարգսյանը և ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ-տեսուչ Աննա Հարությունյանը մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի, Այրում-Ջիլիզայի, Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում՝ Կապիկի ծաղիկ հիվանդության և Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդի կասկածելի դեպքերի զննման, հայտնաբերման, ինչպես նաև ջերմող ուղևորների մեկուսացման հետ կապված ուսումնական վարժանքներին։

Այցի ընթացքում քննարկվել են կասկածելի դեպքերի զննման, հայտնաբերման, ինչպես նաև ջերմող ուղևորների մեկուսացման հետ կապված ընթացակարգային հարցեր։

  • Կիսվել: