ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ-ի կողմից ներկայացված վեց առաջարկները հայ ժողովրդի կամքի, շահերի հետ որևէ կապ չունեն. Սաղաթելյան

ՀՀ-ի կողմից ներկայացված վեց առաջարկները հայ ժողովրդի կամքի, շահերի հետ որևէ կապ չունեն. Սաղաթելյան

Դիմում եմ այն անձանց, ում հետ Փաշինյանը Բրյուսելում հանդիպելու է՝ շատ հստակ ասելով, որ Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված այդ վեց առաջարկները հայ ժողովրդի կամքի, շահերի հետ որևէ կապ չունեն։ Հետևաբար, Նիկոլի հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն ոչ լեգիտիմ է և առ ոչինչ։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

՛՛Մենք հստակ ասել ենք և արձանագրել, որ Նիկոլը չունի մանդատ՝ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության կողմից որևէ բանակցություն վարելու՛՛,- ասաց Սաղաթելյանը՝ անդրադառնալով  Բրյուսելում նախատեսված եռակողմ՝ Փաշինյան-Միշել- Ալիև հանդիպմանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, կհանդիպի Միշելի և Ալիևի հետ:

Տեղեկացրել էինք նաև, որ Էդմոն Մարուքյանը հրապարակել է ՀՀ-ի կողմից Ադրբեջանին ներկայացված վեց կետերը:

 

  • Կիսվել: