չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն. չպետք է թույլ տանք. Սաղաթելյան

Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն. չպետք է թույլ տանք. Սաղաթելյան

Այս ամենը պետք է նայել մեծ պատկերի մեջ՝ ինչ է ուզում անել օրվա իշխանությունը, և ինչի համար է այս ամենը: Երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահոսկողությանը, և այս ճանապարհին փորձելու են բոլոր խոչընդոտներին այսպես մեկուսացնել: Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանը հայտարարել է նոր զիջումների, Սահմանադրությունը փոխելու մասին:

«Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն. չպետք է թույլ տանք»,-ասաց Սաղաթելյանը:

Նա հիշեցրեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ իրենք զգուշացրել էին այն բոլոր սպառնալիքների մասին, որոնք սպասվում են այս իշխանության վերընտրվելու պարագայում. «Մենք ասել էինք, որ եթե չարիքի իշխանությունը վերարտադրվի, երկրում ձևավորվելու է մեկ մարդու տոտալ իշխանություն, բռնատիրություն»:

Պատգամավորը նաև վստահություն հայտնեց, որ բռնաճնշումները շարունակվելու են, նոր մասշտաբներ են ստանալու, ազգային մտածողություն ունեցող մարդիկ հետապնդվելու են Ալիևի խամաճիկ իշխանության կողմից:

  • Կիսվել: