Հետաքրքիր միջադեպ Ագարակում տեղի ունեցած «Այո-ի» քարոզարշավի ժամանակ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքիր դրվագ պատմեց Ագարակում տեղի ունեցած «Այօ-ի» քարոզարշավից։
«Ագարակում վարչապետի հետ քարոզարշավի ընթացքում մի բնակչի ծոցագրպանում նկատեցի նոր տարվա բացիկ՝ 2010 թվագրումով։ Հետաքրքրասիրությունից դրդված հարցրեցի, թե այդ ինչ բացիկ է՝ ալեհեր քացաքացին պատասխանեց, որ 2010 թվականի Ամանորի շնորհավորական բացիկ է, որը ստացել է Նիկոլ Փաշինյանից և առ այսօր պահպանում է այն. հավատացել է նշված բարեմաղթանքներին ու դրանք իրականություն են դարձել։ Վարչապետը շնորհավորել էր Ագարակի բնակչին քրեակատարողական հիմնարկից' ազատազրկման մեջ գտնվելու ժամանակ»,- պատմեց նա։



