ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հետախուզման մեջ գտնվող 53-ամյա Այլազը հայտնաբերվել է սահմանային անցակետում

Հետախուզման մեջ գտնվող 53-ամյա Այլազը հայտնաբերվել է սահմանային անցակետում

Օգոստոսի 8-ին, ժամը 01.40-ին, Այրումի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 53-ամյա Այլազ Ղ.-ն, որը 2016 թ. հունվարի 19-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

  • Կիսվել: