շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀԿ-ները խստորեն դատապարտում են ոստիկանական բռնությունների սովորական դառնալու միտումը

ՀԿ-ները խստորեն դատապարտում են ոստիկանական բռնությունների սովորական դառնալու միտումը

Մոտ 30 ՀԿ-ներ խստորեն դատապարտելով ոստիկանական բռնությունների սովորական դառնալու միտումը՝ պահանջում են՝

1. Արդյունավետ, անհապաղ և թափանցիկ քննություն կատարել իրավապահների կողմից բռնության յուրաքանչյուր դեպքով և պատասխանատվության ենթարկել բռնություններ կատարողներին, հեռացնել իրավապահ մարմիններից նման գործողություններով աչքի ընկած և նրանց հովանավորող աշխատակիցներին։

2. Ոստիկանական և իրավապահ այլ մարմիններում իրականացվող ատեստավորման սահմաններում բացի մասնագիտական գիտելիքներից ստուգել նաև ծառայողների բարեվարքությունը (գույքի ծագման օրինականությունը, կապերն ու շահերը), ինչպես նաև վերաբերմունքը բռնության նկատմամբ:

3. Ստեղծել խոշտանգումների մասին ահազանգերի արձագանքման ու քննության, ինչպես նաև ահազանգողների պաշտպանության ու խրախուսանքի մեխանիզմներ:

4. Տեղադրել տեսախցիկներ ոստիկանական բաժինների բոլոր միջանցքներում և բոլոր այն սենյակներում, որտեղ գտնվում են բերման ենթարկվածները:

5. Կառուցվելիք ոստիկանական բաժինների տիպային մոդելները (որոնք պատրաստում է Քաղաքաշինության կոմիտեն) նախագծել այնպես, որ ներսի տարածքները լինեն առավել թափանցիկ:

6. Փոխել ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցների գնահատման ցուցանիշները, որպեսզի խրախուսվի հանցագործության մասին այլ՝ մեղադրյալի ցուցմունքի կամ ինքնախոստովանության հետ չկապված ապացույցների հավաքագրումը:

  • Կիսվել: