շաբաթ, նոյեմբեր 28
28 / 11 / 2026
Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ

Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը հայտնել է, որ զինված անձինք Եմենի Բալհաֆ քաղաքի մոտակայքում գրավել են բեռնատար նավ։ Այդ մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն։

«Վարչությունը տեղեկություն է ստացել միջադեպի մասին, որը տեղի է ունեցել Բալհաֆից 64 ծովային մղոն դեպի հարավ-արևմուտք։ Բեռնատար նավի հրամանատարը հայտնել է, որ զինված անձինք բարձրացել են նավ և այն վերցրել իրենց վերահսկողության տակ», - նշված է հաղորդագրության մեջ։

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը հավելել է, որ իշխանությունները տեղեկացվել են միջադեպի մասին, ընթանում է հետաքննություն։

 

  • Կիսվել: