շաբաթ, նոյեմբեր 28
28 / 11 / 2026
Գուտերեշը դատապարտել է Քուվեյթում ռազմարդյունաբերական ընկերության վրա ԱԹՍ-ների հարձակումը

Գուտերեշը դատապարտել է Քուվեյթում ռազմարդյունաբերական ընկերության վրա ԱԹՍ-ների հարձակումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Քուվեյթում «Ռայնմետալ» ռազմարդյունաբերական ընկերության վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը, որի հետևանքով Իտալիայի երկու քաղաքացի է զոհվել, մեկ քուվեյթցի և մեկ պակիստանցի՝ վիրավորվել։

Գլխավոր քարտուղարը համերաշխություն է հայտնել Քուվեյթին, նաև բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ավելի խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը կամ վտանգել ընթացիկ դիվանագիտական ջանքերը։

Ավելի վաղ Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին հայտարարել էր, որ ԱԹՍ-ներն իրանական ծագում ունեն, սակայն դրանց արձակման ճշգրիտ վայրը պարզ չէ: Իրանը կտրականապես հերքել է իր առնչությունը հարձակմանը՝ պատրաստակամությաւն հայտնելով համատեղ հետաքննություն անցկացնել: Քուվեյթի արտգործնախարարությունը միջադեպից հետո կանչել է Իրանի դեսպանին և բողոքի նոտա հանձնել նրան:

  • Կիսվել: