շաբաթ, նոյեմբեր 28
28 / 11 / 2026
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության երկու աշխատակից

Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության երկու աշխատակից

Իսրայելական հարվածների հետևանքով Գազա քաղաքում զոհվել է «Բժիշկներ առանց սահմանների» հումանիտար կազմակերպության երկու աշխատակից:

Կազմակերպությունը հայտնել է, որ թիրախավորված հաստատության վրա պատկերված է եղել իրենց տարբերանշանը, իսկ իսրայելական բանակն իրազեկվել է իրենց տեղակայման վայրի մասին:

Իսրայելի զինված ուժերը հաստատել է հարվածը՝ նշելով, սակայն, թե զոհված պահակները ՀԱՄԱՍ-ի զինյալներ էին, որոնք ներկայանում էին որպես հումանիտար ոլորտի աշխատողներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարն անթույլատրելի և վրդովեցուցիչ է որակել բժշկական հաստատությունների, բուժաշխատողների և հումանիտար աշխատողների վրա հարձակումները:

  • Կիսվել: