կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստանը՝ CNN travel-ի վարկածով աշխարհի 23 լավագույն արշավային ուղղությունների շարքում

Հայաստանը՝ CNN travel-ի վարկածով աշխարհի 23 լավագույն արշավային ուղղությունների շարքում

CNN Travel-ը հոդված է հրապարակել, որում նշել է աշխարհի 23 լավագույն հետիոտնային երթուղիները, այդ թվում և՝ Հայաստանը:

՛՛Ահա աշխարհի 23 լավագույն հետիոտնային երթուղիները.

1.Փենին ուեյ, Միացյալ Թագավորություն.

2. Կամինո դե Սանտյագո դե Կոմպոստելա, Իսպանիա.

3. Ապալաչյան արահետ, ԱՄՆ.

4. Բաշո ճամփորդի երթուղի, Ճապոնիա.

5. Ռեֆուջիո Ֆրեյ և Սերրո կաֆեդրալ.

6. Տուբկալ լեռ, Մարոկկո.

7. Չինական մեծ պարիսպ, Ծինշանլինգի հատված.

8. Վիշապի մեջք, Հոնկոնգ.

9. Դինգլ ճանապարհ, Իռլանդիա.

10. Թերգո Լա Տրեկ, Բութան.

11. Տահո Հռոմ արահետ, ԱՄՆ.

12.Հայաստան և Մետաքսի ճանապարհ.

13. Լեխվեգի արահետ, Ավստրիա և Գերմանիա.

14. Ինդոսի հովիտ, Հիմալայներ, Հնդկաստան.

15. Բվինդի անանցանելի անտառ, Ուգանդա.

16. Արևմտյան ափի արահետ, Վանկուվեր կղզի.

17. Պերկոսի Օկիտանի, Մայրա արահետ, Իտալիա.

18. Լարես և Ինկերի թագավորության արահետ, Պերու.

19. Մոնտեվերդի ամպամած անտառային արգելոց, Կոստա Ռիկա.

20. Լիկիան արահետ, Թուրքիա.

21. Բալկաններ, Չեռնոգորիա և Ալբանիա.

22. Արշավ Ամպամած անտառ, Լաոս.

23. Հրվանդանից հրվանդան, Արևմտյան Ավստրալիա՛՛,-ասված է հոդվածում:

Նշվում է նաև, որ Հայաստանում են Եվրոպայի լավագույն արահետներից մի քանիսը:

՛՛Հայաստանն ու Մետաքսի ճանապարհը» 11-օրյա ճանապարհորդությունն անցնում է լավագույն երթուղիներով՝ միացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող Սանահին և Հաղպատ վանքերը, անցնելով կրաքարային լեռնագագաթներով և սաղարթախիտ անտառներով՝ Գեղամա վայրի լեռներում՝ հետիոտնային արշավի, և երկրի ամենաբարձր լեռնագագաթ՝ Արագած բարձրանալու հնարավորությամբ՛՛,-ասված է CNN Travel-ի հոդվածում:

  • Կիսվել: