Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն հասավ 84-ի․ Նիկոլ Փաշինյան
Արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը 84 է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դեպքերի 81 տոկոսն Էջմիածնի և արտադրամասի ուղղություններն են։ Այս պահին մեկուսացված է 444 անձ»,- ասաց նա և հավելեց, որ 799 մարդու կառավարությունը հորդորել է ինքնամեկուսացվել տներում։


