շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1600, մահվան՝ 34 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1600, մահվան՝ 34 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1600 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 80 410-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26  քաղաքացի, մահացածների թիվը 1222 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Հոկտեմբերի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 347 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 34 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1569-ի:

 

Մեկ օրում առողջացածների թիվը 652 է, ընդհանուր առողջացածներինը՝ 51 814, փաստացի բուժվողներինը՝ 27 027 (մեկ օրում ավելացել է 914-ով): Մեկ օրում արվել է 3397 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 382 938 թեստ:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (կին), 69 (կին), 58 (տղամարդ), 72 (տղամարդ), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 58 (տղամարդ), 80 (տղամարդ), 74 (կին), 67 (տղամարդ), 69 (տղամարդ), 52 (տղամարդ), 83 (տղամարդ), 65 (տղամարդ), 76 (կին), 69 (կին), 79 (կին), 75 (տղամարդ), 74 (կին), 70 (տղամարդ), 72 (տղամարդ), 54 (կին), 74 (տղամարդ), 66 (կին), 72 (տղամարդ) և 61 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 

  • Կիսվել: