Օվերչուկը ԵԱՏՄ-ի նորմերին հակասող գործողությունների հարցով նամակով կդիմի Մհեր Գրիգորյանին
Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին հնարավոր չէ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին։ Մենք միշտ կհարգենք Հայաստանի ժողովրդի ընտրությունը: Միևնույն ժամանակ, նկատում ենք, որ Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական բազայում ի հայտ են գալիս նորմատիվ ակտեր, որոնք պարզեցնում են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից պարենային ապրանքների սերտիֆիկացման որոշ կանոններ: Դա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում կարող են հայտնվել ապրանքներ, որոնք չեն համապատասխանում մեր պահանջներին։ Մենք այդ հարցը ներկայացնում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը»:
Օվերչուկը հայտնել է, որ նամակով կդիմի Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ նշելով, որ այդ գործողությունները հակասում են Եվրասիական տնտեսական միության նորմերին:
«Մենք կքննարկենք համապատասխան միջոցների կիրառման հարցը»,-ասել է նա: