շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հայաստան» հիմնադրամը վերանորոգման աշխատանքներ է իրականացնում Նորքի տուն-ինտերնատում

«Հայաստան» հիմնադրամը վերանորոգման աշխատանքներ է իրականացնում Նորքի տուն-ինտերնատում

«Հայաստան» հիմնադրամը վերանորոգման աշխատանքներ է իրականացնում Նորք–Մարաշ վարչական շրջանում գտնվող Նորքի տուն-ինտերնատում:

Վերանորոգվել են առաջին մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերը, լվացքատունը, փոխարինվել է լվացքատան տանիքի ծածկույթը:

Ներկայումս վերանորոգման աշխատանքները շարունակվում են:

Նշենք, որ տարիներ առաջ Հիմնադրամն իրականացրել է նաև տուն–ինտերնատի առաջին մասնաշենքի երրորդ և չորրորդ հարկերի վերանորոգումը:

  • Կիսվել: