շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գյումրեցի 13-ամյա աղջնակի հիվանդասենյակը կահավորվել է ծաղիկներով ու փափուկ խաղալիքներով

Գյումրեցի 13-ամյա աղջնակի հիվանդասենյակը կահավորվել է ծաղիկներով ու փափուկ խաղալիքներով

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Հայկ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և լուսանկար հրապարակել։

«Գյումրեցի 13-ամյա աղջնակի պահարանն է. ծաղիկներ ու արջուկ ենք դրել, որ երբ արթնանա միայն գույներ ու բարի կերպարներ ֆիքսի` գոնե կլինիկայի պատերի ներսում:

Բուժանձնակազմից բացի, վաղ առավոտից աղջկա մոտ է նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հոգեբանը: Մնում է հուսալ, որ վերջին երկու օրերի պես ուժեղ կգտնվի մեր աղջնակն ու շուտ ոտքի կկանգնի»,- գրել է Գևորգ Դերձյանը:

  • Կիսվել: