Գտե’ք իմ դղյակը, ես բոլորին նման դղյակներ եմ ցանկանում. Ալեն Սիմոնյան
Պատերազմը պարտվեցինք, որովհետեւ սխալ ձեւով եւ տրամաբանությամբ էինք պետություն ու բանակ կառուցում: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ինչու էինք տենց անում, որովհետեւ մեր իշխանավորներն ուզում էին գողանալ, թալանել Հայաստանի բանակը եւ Հանրապետությունը, եւ հիմա ընկած ամբողջ աշխարհով մեկ, Ամերիկայով, Ռուսաստանով, միլիարդավոր դոլարների գույքերն ենք փորձում հետ բերել ու մտցնել Հայաստանի բյուջե: Էդ որ նայում եք սրա դղյակը մի քանի միլիոնանոց, նրա դղյակը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ գործող իշխանություններն էլ զերծ չեն դրանից, ԱԺ նախագահն ասաց. «Գտեք մի հատ իմ դղյակը, գտեք էդ դղյակները: Ես բոլորին տենց դղյակներ եմ ցանկանում: Բա հիմա, որ էդ փողերը ընկած հավաքում ենք, կարող ա՞ դա ուրիշ տեղից է գնացել, բանակից է գնացել, պետական բյուջեից է գնացել: Բա որտեղի՞ց են այս դղյակներն ի հայտ եկել»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը: