ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գազաբալոնների լիցենզավորման հետ Խաչատուր Սուքիասյանը ոչ մի կապ չունի, փաստաբանը կդիմի դատարան. խոսնակ

Գազաբալոնների լիցենզավորման հետ Խաչատուր Սուքիասյանը ոչ մի կապ չունի, փաստաբանը կդիմի դատարան. խոսնակ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնում է, որ շրջանառվող լուրերը, թե պատգամավորն առնչություն ունի ավտոմեքենաների գազաբալոնների լիցենզավորման հետ, իրականությանը չի համապատասխանում։

«Մեր փաստաբանները հայցադիմում են նախապատրաստում, որպեսզի զրպարտության հայցով դիմեն դատարան։ Հիշեցնեմ, որ մենք դատարանում մի քանի տասնյակ գործերով հաղթել ենք։ Կհանդիպենք դատարանում»,֊նշել է խոսնակը, հայտնելով որ այդ մասին հուլիսի 29֊ի հանրահավաքում խոսել է Վազգեն Սաղաթելյանը` թիրախավորելով Խաչատուր Սուքիասյանին։

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ` օգոստոսի մեկից սեղմված և հեղուկ գազով շահագործվող մեքենաները պետք է 2 տարին առնվազն մեկ անգամ գազի սարքավորումների ստուգում անցնեն և գազաբալոնային համակարգ տեղադրեն միայն լիցենզավորված կազմակերպություններում։ Հանրահավաքի ժամանակ նշվել է, որ այդ որոշումն ի շահ իրեն է օգտագործում Խաչատուր Սուքիասյանը։

  • Կիսվել: