կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ես ընդհանրապես բիզնեսով չեմ զբաղվում, եթե օրենքի խախտում կլինի, հերն անիծեք, ով ուզում է լինի. Խաչատուր Սուքիասյան

Ես ընդհանրապես բիզնեսով չեմ զբաղվում, եթե օրենքի խախտում կլինի, հերն անիծեք, ով ուզում է լինի. Խաչատուր Սուքիասյան

Ես բիզնեսի հետ ընդհանրապես կապ չունեմ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպես է ստացվում, որ պետական կազմակերպություններն իր ընտանիքի հետ փոխկապակցված ընկերություններից են ծառայություններ ստանում։

«Ես ընդհանրապես բիզնեսով չեմ զբաղվում, կարող եք տնօրենի հետ խոսել»,-ասաց պատգամավորը՝ ավելացնելով. ««Սիլ» ջուրը պետական մարմիններում 200 անգամ քիչ կլինի, քան մնացած ջրերը։ Խայտառակություն է, էս նշանակում ա՝ ընդհանրապես էդ ընտանիքը թողնի Հայաստանից գնա։ «Սիլ» ջուրն իր ծավալներով հազար անգամ զիջում է մնացածին թե՛ պետական պատվերների առումով, թե՛ այլ կազմակերպություններում վաճառքի առումով։ Խնդրում եմ, եթե օրենքի խախտում կլինի, հերն անիծեք, ով ուզում է լինի, մեր ընտանիքի կառույցը կլինի, ով ուզում է լինի։ Ես բիզնեսից կմ-երով հեռու եմ, այլ մարդիկ են կառավարում»։

Սուքիասյանն արձագանքեց իր և Ալեն Սիմոնյանի հարաբերությունների վերաբերյալ հարցին.

«Իմ և Ալեն Սիմոնյանի հարաբերությունները բարիդրացիական են։  Ալեն Սիմոնյանը ՀՀ Աժ նախագահն է»:

  • Կիսվել: