կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փաշինյանն արդեն բավական փորձ է ձեռք բերել. Սուքիասյան

Փաշինյանն արդեն բավական փորձ է ձեռք բերել. Սուքիասյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար աշխատում է, առավոտյան 7։30-ից գնում է աշխատանքի, տիրապետում է, արդեն բավականին փորձ է ձեռք բերել եւ՛ միջազգային հարթակում, եւ՛ Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Հարցին՝ ՔՊ-ում ներիշխանական հակասություններ կա՞ն, Սուքիասյանը հերքեց․ «Դրանք սուտ հիմնավորումներ են։ Շատ կայուն քաղաքական համակարգ է։ Դա բոլոր ժամանակներում են եղել՝ 90-ականներից, որ քաղաքական ուժեր, հարթակներ ինչ-որ հրապարակել են նման լուրեր։ Այժմ շատ կայուն իշխանական համակարգ է»։

Անդրադառնալով Փաշինյանի այն խոսքին, որ երկրի թիվ մեկ հերոսը հարկ վճարողն է, Սուքիասյանը մեկնաբանեց․ «Այն անձը, որը իր ընտանիքով կամ ընկերների հետ տնտեսվարում է, ամենամեծ ռիսկերը նա է կրում, նա հնարավոր է, որ իր ընտանիքի ունեցած սեփականությունը կորցնի։ Ինչու են նրանք հերոս, որովհետեւ ցանկացած պահի ռիսկի են դիմում։ Մարդը պետք է կենտրոնանա նրանով, ինչը որ սիրում է, որ ցանկացած պահի մրցունակ լինի»։

Անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարությանն ու «Սիներջիին» առնչվող քրեական գործին՝ Սուքիասյանն ասաց․

«Ամբողջ պատմության մեջ ամենաբարդ խնդիրը եղել է այն, որ հավասար պայմանները սկսում են խախտվել, ամբողջ տրամաբանությունը բիզնեսի գործունեության վերանում է, դրա համար եթե կա հարկի խուսափում, կա անճշտություն, կա անարդարություն, դա ամենակարեւոր խնդիրն է տնտեսության հավասար պայմանների համար։ Եթե պետությունը չարձագանքի նման դեպքերին, ապա կունենանք շատ ավելի վատ տնտեսություն ու պետություն»։

  • Կիսվել: