Forbes-ը Գյումրին ընդգրկել է գարնանը ճանապարհորդելու համար 17 ամենագեղեցիկ վայրերի ցուցակում
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է գարնանը ճանապարհորդելու համար 17 ամենագեղեցիկ վայրերի ցուցակը, որում ընդգրկել է Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին: Պարբերականը նշում է, որ Գյումրի կարելի է հասնել անմիջապես Հունաստանից եւ Գերմանիայից բյուջետային ավիաընկերությունների չվերթներով:
«Գարունը ֆանտաստիկ ժամանակ է Գյումրի այցելելու համար, քանի որ խիստ ձմեռները հանդարտվում են, և ծաղիկները հագեցնում են քաղաքը, որը պատրաստվում է Զատկի տոնակատարությանը ՝ հյութեղ մրգերով և փլավով», — գրում է պարբերականը:
Նշվում է, որ Գյումրիում կան նորաձև սրճարաններ, խանութներ և բնակության հարմարավետ վայրեր: Պարբերականը նաև ընդգծում է, որ Գյումրիում ապրում են Հայաստանում հումորի ամենաուժեղ զգացումով մարդիկ։
Տեղական ուտեստներից խորհուրդ է տրվում համտեսել «Պանրխաշ»՝ պանրով և լավաշով ուտեստ։ Ալիխանյանի տիկնիկների թատրոնում ներկայացումից առաջ պարբերականը խորհուրդ է տալիս համտեսել համեղ թեյ տեղական սրճարանում:


