կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինչքան էլ տարբերվենք, մեզ բոլորիս միավորում է սերը մեր քաղաքի հանդեպ. Նազելի Բաղդասարյան

Ինչքան էլ տարբերվենք, մեզ բոլորիս միավորում է սերը մեր քաղաքի հանդեպ. Նազելի Բաղդասարյան

ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրու օրվա առթիվ:

«Սիրելի՛ գյումրեցիներ,

Ի սրտե շնորհավորում եմ Գյումրու օրվա առթիվ, այսօր մեր բոլորի ընդհանուր տոնն է։

Ինչքան էլ տարբերվենք, մեզ բոլորիս միավորում է սերը մեր քաղաքի հանդեպ։ Մենք հպարտանում ենք մեր քաղաքի պատմությամբ, ավանդույթներով, ժամանակակից ձեռքբերումներով, հավատում ենք նրա ապագային։ Այսօր քաղաքն իր հիմնանորոգված փողոցներով, պատմամամշակութային արժեքներով, գյումրեցիների բարեհամբույր և ջերմ հյուրնկալությամբ ընդունում է բազմաթիվ զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։

Համոզված եմ, որ, ինչպես միշտ, գյումրեցին իր պատվախնդրությամբ ու արժանապատվությամբ, արարելու պատրաստակամությամբ ու մեծ ներուժով, կհաղթահարի բոլոր մարտահրավերները և քաղաքը կդարձնի ավելի հարմարավետ և գեղեցիկ թե քաղաքի բնակիչների, թե հյուրերի համար։

Քաղաքի տոնի առթիվ իմ սիրելի գյումրեցիներին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն, երջանկություն և աննկուն կամք: Շնորհավո՛ր տոնդ, հարազատ Գյումրի»,- ասված է ուղերձում:

  • Կիսվել: