Ես ընդունում եմ իմ սխալն ու ներողություն եմ խնդրում. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ միևնույն միջադեպին դարձյալ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր նաև Էդմոն Մարուքյանը:
Նշենք, որ ապրիլի 28-ին ԱԺ նիստի ժամանակ նրանց միջև տեղի ունեցավ միջադեպ, որտեղ ներգրավված էր նաև Անի Սամսոնյանը: Միջադեպի ժամանակ Սիմոնյանն ու Մարուքյանը վիրավորեցին միմյանց հայհոյախառն արտահայտություններով:
Այսպես՝ Ալեն Սիմոնյանը տեսանյութում նշում է, որ ընդունում է իր մեղքը և չի ամաչում ներողություն խնդրել։
Մանրամասները՝ տեսանյութում.



