հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այ անբարոյականի վաստակ․ Մարուքյանը և Սիմոնյանը հայհոյեցին իրար (տեսանյութ)

Այ անբարոյականի վաստակ․ Մարուքյանը և Սիմոնյանը հայհոյեցին իրար (տեսանյութ)

Տիկին Սամսոնյան, ես ներողություն եմ խնդրում, բայց ես ամուսնացած եմ, առաջարկում եմ իմ մասին ավելի քիչ խոսել, դա տգեղ է դիտվում, բայց ես Ձեզ չեմ պատասխանելու, պատասխանելու եմ Ձեր փեշի ետևում պախկված Էդմոն Մարուքյանին: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Նա մեկ Ձեզ է խնդրում ելույթ ունենալ, մեկ Գորգիսյանին, քանի որ չի իջնում մեր մակարդակին, ելույթ չի ունենում: Դրա համար ես պատասխանելու եմ նրան»,-ասաց Սիմոնյանը:

«Դուք թիմի մասին եք խոսում: Ես հիշեցի 2018 թվականի ապրիլի 16-ը, երբ շատերը մահանալուց պրծան: Ես Ձեզ գրում էի «ԵԼՔ» խմբակցության խմբի մեջ, խնդրում դուրս գալ փողոց երևանցիների համար, սակայն դուք դուրս չեկաք: Այդ ժամանակ Մարուքյանն այդպես ընդդիմության տեսիլք էր ստեղծում: Ես կպատմեմ շատ բաներ, որոնք գիտեմ, թե որտեղից է եղել»,-ասաց նա:

«Մենք էլ կպատմենք»,-ասաց Անի Սամսոնյանը:

Դրանից հետո Էդմոն Մարուքյանը «հոգնած» անվանեց Ալեն Սիմոնյանին:

«Հոգնածը դու ես, հանգստացի, քաղաքական տրյապկա»,-ասաց Սիմոնյանը:

 

Բանավեճին միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ կոչ անելով հանդարտվել:

«Քեզ քո բոյի չափով պահիր այ քաղաքական տրյապկա»,-ասաց Ալեն Սիմոնյանը Մարուքյանին:

«Անբարոյականի վաստակ»,-տեղից հայտարարեց Մարուքյանը:

«Չափիդ մեջ կմնաս սրանից հետո: Անբարոյականի վաստակը դու ես»,-ասաց Սիմոնյանը:

Չնայած Միրզոյանի կոչերին, կողմերը չհանդարտվեցին, միայն մի քանի փորձից Միրզոյանին հաջողվեց հանդարտեցնել կրքերը՝ հայտարարելով, որ ամեն ինչ սկսել է Մարուքյանը, ով հոգնած է անվանել Սիմոնյանին:

  • Կիսվել: