շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունն ուսումնասիրում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով տարանցմամբ Ռուսաստան բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդվում է՝ նոր երթուղու մշակման մասին հայտնել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վադիմ Միխայլովը:

Նա նշել է, որ երթուղու օգտագործումը կպահանջի Աբխազիայով երկաթուղային ճանապարհով երթևեկության վերականգնում, որն ամբողջությամբ ընդհատվել է 1990-ականների հակամարտությունից ի վեր:

Հավելենք, որ երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման թեման պարբերաբար բարձրացվում է ռուս պաշտոնյաների կողմից, սակայն մշտապես բախվում է Թբիլիսիի կոշտ դիրքորոշմանը:

 

  • Կիսվել: