չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Սիրիայում Ռուսական տան գործունեությունը սառեցվել է. Պրիմակով

Սիրիայում Ռուսական տան գործունեությունը սառեցվել է. Պրիմակով

Սիրիայում Ռուսական տան գործունեությունը սառեցված է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսական տան գործունեությունը սառեցվել է  հայտնի հանգամանքի ՝ Սիրիայում իշխանության փոփոխության պատճառով։ Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը շարունակում է աշխատանքը Սիրիայում, Ռուսական տանը ոչ մի գործունեություն չի ծավալվում։ Սպասում ենք՝ երբ  անվտանգային իրավիճակը թույլ կտա վերադառնալ և վերսկսել աշխատանքը»:

  • Կիսվել: