Բավարիայում գտնվող՝ Ադոլֆ Հիտլերի նախկին թեյատանը բռնկված հրդեհի գործով Բեռլինի 33-ամյա բնակիչ է ձերբակալվել
Բավարիայում գտնվող՝ Ադոլֆ Հիտլերի նախկին թեյատանը բռնկված հրդեհի գործով ձերբակալվել է Բեռլինի 33-ամյա մի բնակիչ, տեղեկացնում է Bild-ը։
Նշվում է, որ ձերբակալության պահին տղամարդը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է եղել:
Ինչպես հաղորդվում է՝ Բավարիայի իշխանությունները մտադիր են վերականգնել այրված շենքը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Քյոլշտայնհաուս» («Արծվի բուն») պատմական շենքում՝ Բավարիայում գտնվող Ադոլֆ Հիտլերի նախկին թեյատանը, խոշոր հրդեհ է բռնկվել: Ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ հրդեհման վարկածը։
Տեսանյութը՝ այստեղ:



