շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Եկեղեցու վրա կրակոցներից հետո Հորդանանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

Եկեղեցու վրա կրակոցներից հետո Հորդանանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

Հորդանանում առևտրի կենտրոններում, օտարերկրյա դեսպանատներում և այլ վայրերում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Այս մասին հայտնել է Ամմանում ԱՄՆ դեսպանատունը, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ այս քայլը ձեռնարկվել է այն ժամանակ, երբ իշխանությունները որոնում են զինված անձանց, որոնք երեկ եկեղեցում հուղարկավորության ժամանակ կրակոցներ էին արձակել, ինչի հետևանքով զոհվել է ութ մարդ և վիրավորել 40-ը։

Հավելենք, որ Հորդանանի իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ծայրահեղական ահաբեկչական գործողություն։

Կատարվածի համար պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել։

  • Կիսվել: