ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սա արվում է, որ դուք շեղվեք ու մոռանաք, որ պետությունը պարտավոր է ձեզ ձեր փողերից փող տալ. Մարուքյան

Սա արվում է, որ դուք շեղվեք ու մոռանաք, որ պետությունը պարտավոր է ձեզ ձեր փողերից փող տալ. Մարուքյան

Երկու օր է հայհոյում են մեզ՝ ֆեյսբուքներով, իրենց կայքերով՝ պոպուլիզմ է, չգիտեմ ինչ է, սրանք ծախված են, սրանք ուզում են քանդել։ Եվ այսօր կուլմինացիան էր, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իր ու ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք, որ նրանք միմյանց հասցեին վիրավորական ու հայհոյախառն արտահայտություններ էին արել ԱԺ-ում:

Մարուքյանը, պարզաբանելով տեղի ունեցածը, նշեց. «Տեսան բովանդակային քննարկում չի ստացվում, ընդհանրապես էս խորհրդարանում բովանդակային որևէ քննարկում չի ստացվում։ Տեսան ուրիշ ձև չկա, մի հատ բրիֆինգով վիրավորական ելույթ ունեցան, հետո եկան ելույթներով վիրավորական ելույթ ունեցան։ Ով ոնց կարողացավ վիրավորեց մեզ, համբերության բաժակը նրանով լցվեց, որ ամբիոնից վիրավորական ելույթ էր հնչում իմ հասցեին, իմ գործընկերների հասցեին, և սուտ էր պատմվում ժողովրդին, թե մեզ sms են գրել, որ մարդկանց ծեծում են, մենք չենք գնացել։ Ես էլ ասացի՝ սուտ ես ասում»:

Նա անդրադարձավ նաև տեղի ունեցածի պատճառներին. «Ինչի՞ է սա արվում: Ինչի՞ մենք պետք է հունից դուրս գանք: Մենք եկել ենք, որ մեզ հայհոյեն ամեն օր, մենք էլ չդիմանաք, մի պահ էլ մենք պատասխանենք: Արվում է մի բանի համար, որ դուք շեղվեք թեմայից, որ դուք մոռանաք, որ պետությունը պարտավոր է ձեզ՝ ձեր փողերից փող տալ: Արվում է մի բանի համար, որ դուք մոռանաք, որ այսօր 4300 ընտանիք մթին նստած է: Մենք չենք շեղվելու, ցավով եմ ասում՝ վատ միջադեպ էր, բայց չենք շեղվելու։ Հետևողական շարունակելու ենք ապացուցել, որ մեր ժողովուրդը ունի խնայողություն՝ փող։ Եվ այդ փողից պետք է ֆինանսական աջակցություն տրվի մարդկանց»։

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ իշխանությունը այս փաստին որևէ հակափաստարկ չունի: Խաչատրյան Գագոյի գանձապետը՝ Ջանջուղազյանը, եկել ասում է՝ փող չկա։  Խաչատրյանը ինչքան տեղակալ ուներ կամ ռոզիսկի տակ էր, կամ բռնված են։ Ջանջուղազյանն ո՞վ է ֆինանսների նախարար, որ ասում է՝ փող չկա։ Ու ամեն օր մեզ երեսով տան հեղափոխությունը։ 88 պատգամավորից քանի՞սն է քայլել, կառավարության անդամներից քանիսն է քայլել, քանի՞ նախարար ունեք հեղափոխական։ Հա, հասկացանք, կյանքներս կերաք, արյուներս խմեցիք, հերիք է էլի»,-նշեց նա:

  • Կիսվել: