Էս շոուն ինչի՞ համար են կազմակերպել․ Քասախ գյուղի վարչական ղեկավարը՝ բողոքի ակցիա իրականացնողներին
«Էս ի՞նչ շոու եք սարքել, էս կոնկրետ իմ դեմ ա: Մեքենաները հանեք փողոցից»: Այս մասին այսօր՝ ասաց Քասախ գյուղի վարչական ղեկավարը՝ Արտակ Թովմասյանը, որը եկել է բանակցելու Երևան-Աշտարակ ավտոճանապարհը մեքենաներով փակած բնակիչների հետ:
«Սա ընդամենը արհեստական շոու է, ես Նաիրի համայնքի վարչական ղեկավարի հետ են էլ եմ խոսել, մարզպետի հետ էլ, հարցը վաղը լուծվելու է: Չեմ հասկանում ճանապարհը փակելու իմաստը ո՞րն է: Երեկ այս ավագանու անդամի հետ նույն հարցը քննարկել ենք, թե ինչպես ենք լուծելու խնդիրը: Էս շոուն ինչի՞ համար են կազմակերպել»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քասախ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում. նրանք մեքենաներով փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը:
Գյուղի բնակիչները բողոքում են, որ Նաիրի համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի: