ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսակովի պողոտա-Աթենքի փողոց-Հաղթանակի կամուրջ խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսակովի պողոտա-Աթենքի փողոց-Հաղթանակի կամուրջ խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսակովի պողոտա-Աթենքի փողոց-Հաղթանակի կամուրջ խաչմերուկում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Իսակովի պողոտա – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել աջ շրջադարձ, մյուս 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել ձախ շրջադարձ:

Աթենքի փողոցում՝ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ կազմակերպված հետիոտնային անցումը կտեղափոխվի Իսակովի պողոտայի սկզբնամաս:

Նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում, ինչպես նաև լուսացույցների տեղափոխում»:

  • Կիսվել: