երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Երևանում շարունակվում են վերելակների փոխարինման աշխատանքները, այս տարի կփոխարինվի 500 վերելակ (վիդեո)

Երևանում շարունակվում են վերելակների փոխարինման աշխատանքները, այս տարի կփոխարինվի 500 վերելակ (վիդեո)

Երևանում այս տարի կփոխարինվի 500 վերելակ: Գործընթացն իրականացվում է երկու փուլով: Այս մասին  հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նոր վերելակները հագեցած են անվտանգության տարբեր համակարգերով: Դրանք հարմարեցված են նաև սահմանափակ կարողություններով անձանց համար:

Հասցեների ընտրությունն իրականացվում է ըստ առաջնահերթության՝ հաշվի առնելով, թե որ վերելակներն են առավել վթարային և որ հասցեներից են ավելի հաճախ ահազանգեր ստացվում:

GIS համակարգի միջոցով արդեն իսկ հնարավոր է հետևել տվյալ հասցեի վերելակի փոխարինման ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: