երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երևանում բեռնատար Գազելում հրդեհ է բռնկվել. կան վիրավորներ

Երևանում բեռնատար Գազելում հրդեհ է բռնկվել. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ԱԻն ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցից դեպի Արտաշատի խճուղի տանող ճանապարհահատվածում Գազել մակնիշի բեռնատար է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է, և, ըստ տեղեկությունների, մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները։ 

Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը։  Պարեկային ծառայությունն ու Շենգավիթի ոստիկանությունը պարզում են վարորդի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։  

  • Կիսվել: