Երևանում կկայանա «Ճամփորդել հանուն առողջության, մնալ հանուն ապաքինման․ երբ բուժառուն դառնում է հյուր» խորագրով միջազգային համաժողով
2026 թվականի սեպտեմբերի 21-23-ը Երևանում կկայանա ՄԱԿ-ի Զբոսաշրջության (UN Tourism) հետ համագործակցությամբ կազմակերպվող «Ճամփորդել հանուն առողջության, մնալ հանուն ապաքինման․ երբ բուժառուն դառնում է հյուր» խորագրով բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովը։ Այդ մասին տեղեկացնում են ԷՆ Զբոսաշրջության կոմիտեից։
Համաժողովը կմիավորի առողջապահության և զբոսաշրջության ոլորտների ներկայացուցիչներին, բժշկական հաստատություններին, միջազգային կազմակերպություններին, ներդրողներին, ապահովագրական ընկերություններին, փորձագետներին և ոլորտի առաջատար մասնագետներին։
Գրանցման վերջնաժամկետը՝ 2026 թվականի սեպտեմբերի 10-ը։
Զբոսաշրջության կոմիտեից նաև տեղեկացնում են․
• Գրանցման հայտի լրացումը չի երաշխավորում մասնակցությունը,
• Մասնակցությունը հնարավոր է միայն կազմակերպիչների կողմից հաստատում ստանալուց հետո,
• Տեղերը սահմանափակ են, և նախապատվությունը կտրվի առողջապահության, բժշկական զբոսաշրջության, զբոսաշրջության ու հարակից ոլորտներում մասնագիտական գործունեություն իրականացնող ներկայացուցիչներին։



