երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
«Եռաբլուր»-ում տեղի ունեցավ Արցախում զոհված Արարատ Թևոսյանի հուղարկավորությունը

«Եռաբլուր»-ում տեղի ունեցավ Արցախում զոհված Արարատ Թևոսյանի հուղարկավորությունը

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ մարտի 28-ին, տեղի է ունեցել Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից մարտի 25-ին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս մահացու վիրավորվում ստացած Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող Արարատ Թևոսյանը:

ՊԲ պայմանագրային զինծառայող Արարատ Վագիֆի Թևոսյանը ծնունդով  Հադրութի շրջանի Ցոր գյուղից էր:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին, Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետեւանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) եւ Արարատ Վագիֆի Թեւոսյանը (ծնվ. 1990թ.)։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ավելի վաղ տեղեկացրել էր,   որ Ասկերանում կա 14 վիրավոր, գրեթե բոլորը վիրավորվել են ԱԹՍ-ի հարվածներից։

  • Կիսվել: