կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Եռաբլուր». Նրան «դիմավորեցին» «թուրք», «դավաճան», «հայասպան» վանկարկումներով

Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Եռաբլուր». Նրան «դիմավորեցին» «թուրք», «դավաճան», «հայասպան» վանկարկումներով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարների ու իշխող խմբակցության պատգամավորների ուղեկցությամբ քիչ առաջ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Զոհված զինծառայողների ծնողները Նիկոլ Փաշինյանին «դիմավորեցին» նրան «թուրք», «հայասպան», «դավաճան» անվանելով: Նրանք նաեւ տարբեր վիրավորական խոսքեր հնչեցրին:

Բանակի օրվան նվիրված միջոցառումը, ինչպես 44-օրյա պատերազմից հետո «Եռաբլուրում» բոլոր միջոցառումները Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, փակ է լրատվամիջոցների համար:

Տարածքը հսկում են մեծ թվով ոստիկանության զորքեր, կարմիր բերետավորներ: Անգամ պանթեոնի ներքեւի հատվածում ավտոբուսներով մեծ թվով ոստիկաններ են տեղակայված:

  • Կիսվել: