կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ աննախադեպ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել «Եռաբլուրում» (Ուղիղ)

Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ աննախադեպ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել «Եռաբլուրում» (Ուղիղ)

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ հունվարի 28-ի առավոտյան,  առավոտյան 6-ից ոստիկանությունն աննախադեպ թվով ուժեր է  կենտրոնացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ: «Եռաբլուրի» ամբողջ տարածքը խիստ հսկողության տակ է: Այստեղ են նաեւ մեծ թվով սեւ եւ կարմիր բերետավորներ:

Քիչ անց պանթեոնում կմեկնարկի բանակի օրվան նվիրված միջոցառումը, որը լրագրողների համար փակ է: Տարածքում թույլ չեն տալիս լրատվամիջոցներին աշխատել:

Նշենք, որ այստեղ են նաեւ զոհված զինծառայողների ծնողները, որոնք կանգնած են իրենց որդիների շիրիմների մոտ: Նրանք փորձելու են թույլ չտալ, որ պաշտոնյաները մոտենան իրենց որդիների շիրիմներին:

  • Կիսվել: