Եկեղեցում սեղմում են նրա ձեռքը, ով եկել է ապաշխարելու, ոչ թե փիառի համար. Զարեհ քահանա Աշուրյան
Ես կիսում եմ տեր հոր հետ իր արարքի ամբողջ պատասխանատվությունը, ես էլ իր փոխարեն նույնկերպ կարձագանքեի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Զարեհ քահանա Աշուրյանը՝ անդրադառնալով Սիսիանի քահանայի քայլին, երբ նա հրաժարվել էր սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը:
«Խոսում են, շահարկում, թե մարդը եկել էր եկեղեցի աղոթելու համար: Եկեղեցում սեղմում են նրա ձեռքը, ով եկել է ապաշխարելու համար, ոչ թե փիառի կամ մոմերի առաջ լուսանկարվելու: Գուցե ասածներս սուր հնչեն, սակայն ժամանակն ամեն բանի պատասխանը կտա»,-ասաց նա: