հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եղցահողում կրակոցներ չեն եղել․ որևէ տարհանում չի իրականացվել․ համայնքապետ

Եղցահողում կրակոցներ չեն եղել․ որևէ տարհանում չի իրականացվել․ համայնքապետ

 Արցախի Եղցահող գյուղի տարածքում կրակոցներ չեն եղել, այս պահի դրությամբ ևս չկան։ Բնակչությունը տեղում է, որևէ տարհանում չի իրականացվել։ Այդ մասին հայտնել է Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանը։

Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով ունենք մեկ զոհ, 8 վիրավոր։

  • Կիսվել: