կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԵԱ․ Համեստ Աֆրիկյանը Թուրքիայում տպավորիչ հաղթանակ տարավ ադրբեջանցի մրցակցի նկատմամբ

ԵԱ․ Համեստ Աֆրիկյանը Թուրքիայում տպավորիչ հաղթանակ տարավ ադրբեջանցի մրցակցի նկատմամբ

Էրզրումում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ-ադրբեջանական առաջին դիմակայությունը ավարտվեց Հայաստանի հաղթանակով։

42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը տպավորիչ հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Սամա Մուստաֆաևայի նկատմամբ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Դեռևս առաջին ռաունդում  հայ մարզուհին նոկդաունի ենթարկեց մրցակցին։ Երրորդ ռաունդում մրցավարը երկրորդ անգամ հաշիվ բացեց։ Արդյունքում՝ հայ մարզուհին վստահ հաղթանակ տարավ 5։0 հաշվով։

  • Կիսվել: